Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ֆեյսբուքյան կախվածությամբ մենք աշխարհում առաջին ազգն ենք

Ֆեյսբուքյան կախվածությամբ մենք աշխարհում առաջին ազգն ենք
21.10.2023 | 06:48

Հետաքրքիր պրոյեկետ էր դա, թե ինչպես ՖԲ-ի գործիքակազմով հնարավոր եղավ արժեպղծել մի ողջ հանրույթ, նրա՝ չպղծված էլիտայի մնացյալ մասը, նրա ինքնապաշտպանության բնազդը և որպես դրա արդյունք՝ պետականազրկել Արցախը, հանձնել հողեր, ունենալ հազարավոր զոհեր, շարունակել հանձնումը՝ ապրելով առօրեկան, կենցաղային կյանքով:

Մի գիտուն մարդ ինձ ասում էր, որ մենք ՖԲ-ի կախվածությամբ աշխարհում առաջին ազգն եք, որին ֆունդամենտալ հետազոտում են նաև այս պրիզմայով: Ու հիմնական հարցադրումը իրականի ու վիրտուալի մեջ էր, որի արդյունքում հայ հանրույթն ընտրեց երկրորդը:

«Հայկական» քեյսը հետագայում, վստահորեն, կմտնի տեղեկատվական պատերազմների, տեղեկատվական անվտանգության արևմտյան և արևելյան հեղինակավոր ԲՈՒՀ-երի առարկաների դասացանկի մեջ, որտեղ, ցավոք, ՀՀ-ի մասին գուցե կխոսեն անցյալ ժամանակով:

Հետաքրքիր է իրականության մեջ, քայլ անելու մասով հասարակության քանի՞ տոկոսն է պատրաստ ինքնակազմակերպվել՝ մասնագիտորեն հասուն, խելամիտ, քաղաքական հասունության դիրքերից, իրատեսականության ու խնդրին լուծելու կայուն կամք-ակնկալիքով: Հարցադրումը հռետորական է, ու պատասխանի տեղն էլ այդ նույն ՖԲ-ն, իհարկե, չէ:

Ու մի բան էլ. երբեք մեծամասնությունը խնդիր չի լուծում, իրավիճակ չի փոխում, քաղաքական օրակարգ չի վերափոխում:

Քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք իրենց անընդունակությունները գցում են ազգի-ժողովրդի գրպանը, կա՛մ ապաշնորհ են, կա՛մ դավադիր, կա՛մ էլ անգետ:

Խնդիրը միշտ լուծում է կազմակերպված փոքրամասնությունը, այդ թվում, հենց նա է կառավարում անգամ դեմոկրատիայի ժամանակ:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 6045

Մեկնաբանություններ